Monday, May 14, 2012

Ադրբեջանի նախագահը Իրան կմեկնի՝ մասնակցելու Չմիավորման շարժման երկրների գագաթաժողովին

Tert.am. 13-5-2012- Սպասվում է Ադրբեջանի նախագահի այցը Իրան, ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը իրանական Fars գործակալությանը տված իր հարցազրույցում: Նախարար Մամեդյարովն ասել է, որ նախատեսվում է նախագահի մասնակցությունը Չմիավորման շարժման երկրների 16-րդ գագաթաժողովին, որը տեղի կունենա Թեհրանում այս տարվա օգոստոսին: Գագաթաժողովի անցկացումը նախատեսված է օգոստոսի 26-31-ը: Չմիավորման շարժման երկրներն ներկայում անդամակցում է 120 պետություն: Նշենք, որ Չմիավորված երկրների շարժումը ձևավորվել է դեռ սառը պատերազմի տարիներին: Շարժմանը միացան այն երկրները, որոնք ո՛չ կոմունիստական էին, ո՛չ էլ Արևմուտքի դաշնակից: Նրանք հայտարարեցին իրենց քաղաքական միավորման մասին: Այս շարժման հեղինակը Հարավսլավիայի նախկին բռնապետ Տիտոն էր, սակայն ՄԱԿ-ի շրջանակում այս շարժումը գոյություն ունի այն պատճառով, որ շատ երկրների հնարավորություն է տալիս մանևրելու և սեփական արտաքին քաղաքականությունը վարելով՝ համախմբելու ուժերը և հանդես գալու միասնական դիրքերից: 2011թ. մայիսից Ադրբեջանն այս կազմակերպության լիիրավ անդամ է:

No comments: