Wednesday, May 2, 2012

Թուրքերը խաղաղություն արարող ժողովուրդ են. թուրք հյուպատոս

News.am. 2-5-2012- Թուրքիայի պատմագիտական ընկերության հայկական բաժնի ղեկավար Քեմալ
Չիչեքը Գերմանիայի Քյոլն քաղաքում ելույթ է ունեցել Կրոնական գործերով թուրք-իսլամական միության կենտրոնում՝ ներկայացնելով Թուրքիայի ժխտողական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության խնդրում։ Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ թուրք պրոֆեսորը ներկաներին փորձել է համոզել, որ թուրքերը հայերի դեմ ցեղասպանություն չեն իրականացրել՝ նշելով, թե Թուրքիան Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պաշտոնական թեզ չունի։ Քեմալ Չիչեքի խոսքով՝ Թուրքիայի պաշտոնական թեզը ցեղասպանության ժխտումն է, որի հիմքը դատարկ է։ Նա նշել է, թե թուրքերենով Հայոց ցեղասպանությունը հերքող բազմաթիվ գրքեր կան, որոնք անհրաժեշտ է թարգմանել օտար լեզուներով եւ ներկայացնել միջազգային հանրությանը։ Հանդիպմանը ներկա Քյոլում Թուրքիայի հյուպատոս Մուսթաֆա Քեմալ Բասան նշել է, թե թուրքերը թշնամի չեն ոչ մի ժողովրդի։ «Այն աշխարհագրական տարածքում, որ մենք ապրում ենք, դարձել են խաղաղություն արարող հասարակություն»,-ասել է թուրք հյուպատոսը։

No comments: