Tert.am. 27-5-20125- ՄԱԿ-ում Ադրբեջանի գլխավոր ներկայացուցիչը նամակ է ուղղել կազմակերպության գլխավոր քարտուղարին, որում բողոք է արտահայտում Ստեփանակերտում ռազմական շքերթ անցկացնելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է ադրբեջանական Trend.az լրատվական կայքը: Նամակում մասնավորապես ասվում է՝ «2012թ Մայիսի 9-ին Հայաստանի Հանրապետությունը նախաձեռնել է ևս մեկ սադրիչ գործողություն՝ անցկացնելով ռազմական շքերթ «Խանքենդի» (Ստեփանակերտ- Tert.am) քաղաքում, որը գտնվում է Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի «օկուպացված» տարածքում: Հատուկ ուշադրության էր արժանի շքերթի անցկացման պաշտոնապես հայտարարված պատճառը, Սերժ Սարգսյանի ներկայությունը և ամենաժամանակակից սպառազինության բաց ցուցադրումը», - ասվում է ՄԱԿ-ում Ադրբեջանի գլխավոր ներկայացուցիչ Ագշին Մեհդիևի նամակում: «Իրականում այս շքերթը ցույց է տվել, որ Հայաստանը շարունակում է հզորացնել իր ռազմական ներկայությունը այս տարածքներում և հակառակ միջազգային վերասկողության՝ տեղակայել մեծ քանակությամբ զենքեր և ռազմամթերքներ: Եթե դա այդպես չէ, ապա Հայաստանի կառավարությունը պետք է բացատրի, թե ինչպես են ցուցադրված զենքի տեսակները, այդ թվում՝ լրտեսական անօդաչու թռչող սարքերը, որոնք, տեղեկությունների համաձայն, արտադրվում են Հայաստանում, հայտնվել Ադրբեջանի «օկուպացված» տարածքներում», - նշվում է նամակում: «Ադրբեջանի Հանրապետությունը խիստ բողոք է հայտնում Հայաստանի այս ռազմատենչ քայլի և նրա ղեկավարության անպատասխանատու հռետորության դեմ: Վերոնշյալը հաստատում է այն փաստը, որ Հայաստանի վարած քաղաքականությունը շարունակում է սպառնալ տարածաշրջանային և միջազգային խաղաղությանը, անվտանգությանն ու կայունությանը, և պահանջում է ՄԱԿ-ի և միջազգային հանրության շարունակական ուշադրությունը և արձագանքը» - ասված է նամակում: Monday, May 28, 2012
Ադրբեջանի հերթական հուսահատ նամակը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
Tert.am. 27-5-20125- ՄԱԿ-ում Ադրբեջանի գլխավոր ներկայացուցիչը նամակ է ուղղել կազմակերպության գլխավոր քարտուղարին, որում բողոք է արտահայտում Ստեփանակերտում ռազմական շքերթ անցկացնելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է ադրբեջանական Trend.az լրատվական կայքը: Նամակում մասնավորապես ասվում է՝ «2012թ Մայիսի 9-ին Հայաստանի Հանրապետությունը նախաձեռնել է ևս մեկ սադրիչ գործողություն՝ անցկացնելով ռազմական շքերթ «Խանքենդի» (Ստեփանակերտ- Tert.am) քաղաքում, որը գտնվում է Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի «օկուպացված» տարածքում: Հատուկ ուշադրության էր արժանի շքերթի անցկացման պաշտոնապես հայտարարված պատճառը, Սերժ Սարգսյանի ներկայությունը և ամենաժամանակակից սպառազինության բաց ցուցադրումը», - ասվում է ՄԱԿ-ում Ադրբեջանի գլխավոր ներկայացուցիչ Ագշին Մեհդիևի նամակում: «Իրականում այս շքերթը ցույց է տվել, որ Հայաստանը շարունակում է հզորացնել իր ռազմական ներկայությունը այս տարածքներում և հակառակ միջազգային վերասկողության՝ տեղակայել մեծ քանակությամբ զենքեր և ռազմամթերքներ: Եթե դա այդպես չէ, ապա Հայաստանի կառավարությունը պետք է բացատրի, թե ինչպես են ցուցադրված զենքի տեսակները, այդ թվում՝ լրտեսական անօդաչու թռչող սարքերը, որոնք, տեղեկությունների համաձայն, արտադրվում են Հայաստանում, հայտնվել Ադրբեջանի «օկուպացված» տարածքներում», - նշվում է նամակում: «Ադրբեջանի Հանրապետությունը խիստ բողոք է հայտնում Հայաստանի այս ռազմատենչ քայլի և նրա ղեկավարության անպատասխանատու հռետորության դեմ: Վերոնշյալը հաստատում է այն փաստը, որ Հայաստանի վարած քաղաքականությունը շարունակում է սպառնալ տարածաշրջանային և միջազգային խաղաղությանը, անվտանգությանն ու կայունությանը, և պահանջում է ՄԱԿ-ի և միջազգային հանրության շարունակական ուշադրությունը և արձագանքը» - ասված է նամակում:
برچسبها:
Ադրբեջան
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment