«Լրագիր» 23-5-2012- Մայիսի 22-ին Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնային ժողովի դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության Հանձնաժողովի պատվիրակությունը, որը քննարկել է զորամիավորումների և Ռուսական 102-րդ ռազմակայանի Հայաստանում տեղակայման պայմանները: Նույն օրը Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ԱԳՆ հետ ԱՄՆ պաշտպանության նախարարության և Հայաստանի ազգային անվանգության ծառայության համագործակցության պայմանագիր է ստորագրել, «սահմանային անվանգության և զանգվածային ոչնչացման զենքերի կանխման ոլորտում աջակցության մասին»: Ինչպես հայտնի է, Հայաստանի սահմանների պաշպանությունն իրականացնում են ռուսական սահմանապահ ծառայությունները, և հայ-ամերիկյան պայմանագիրն այդ ֆոնին փոքր-ինչ տարօրինակ է թվում: Առավել ևս, որ այն ողղված է «զանգվածային ոչնչացման զենքերի, նյութերի և տեխնոլոգիաների անօրինական փոխադրման դեմ»: Կապված է արդյոք այս ամենը Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ: Դժվար, որովհետև, ըստ ամենայնի, ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերություններում առաջընթաց է նկատվում. Իրանը համաձայնել է տեսուչների մուտքը միջուկային օբյեկտներ և հայտարարել է «բեկման» մասին: Հետաքրքիր է, որ Ռուսաստանի և ԱՄՆ խաչաձև օգնությունը Հայաստանին տեղի է ունենում ընտրություններից հետո, որոնք աչքի են ընկել նրանով, որ առաջին անգամ հայտարարվել է Հայաստանի՝ դեպի Ռուսաստան կողմնորոշման քաղաքականության այլընտրանքի մասին: Նույնիսկ ռուսական ԶԼՄ-ներն են գրում, որ Հայաստանում հաղթել է Սերժ Սարգսյանի եվրոպամետ կուսակցությունը: Իսկ Պուտինի կողմից աջակցվող Բարգավաճ Հայաստանը ոչ մի կերպ չի կարողանում համոզել Սերժ Սարգսյանին տալ իրեն վարչապետի կամ խոսնակի պաշտոնը: Դեռ մինչև ընտրություններն ակնհայտ էր, որ քաղաքական ուժերը ստիպված են հստակ հայտարարել իրենց արտաքին քաղաքական կողմնորոշումների մասին: Հայաստանում Ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետների երկարաձգումը սպասվածին հակառակ էֆեկտ ունեցավ: Օգոստոսին Հայաստան ժամանած Դմիտրի Մեդվեդեւը պիտի հաստատեր, որ Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է: Սակայն տեղակայման ժամկետների երկարաձգումը, որը Հայաստանում շատերի կողմից ընկալվեց որպես ցինիկ քայլ, հասարակության մեջ բանավեճ առաջացրեց՝ արդյոք Հայաստանն ունի այլընտրանք: Ըստ ամենայնի, վանողականությունն այնքան մեծ էր, որ նույնիսկ իշխող Հանրապետական կուսակցությունը սկսեց ժեստեր անել դեպի Եվրոպա: Ավելին, 2011 թվականին Սերժ Սարգսյանը Եվրախորհրդի ամբիոնից փաստացի հայտարարեց, որ Հայաստանը կշարժվի դեպի Եվրոպա: Սերժ Սարգսյանը, հավանաբար, մտադիր է բաժանել արտաքին քաղաքականության կողմնորոշումը. Անվանգության հարցերը լուծել ՀԱՊԿ և Ռուսաստանի հետ, իսկ տնտեսական առումով ինտեգրվել ԵՄ-ին: Որքանով է դա հնարավոր, ցույց կտա ժամանակը, սակայն, ակնհայտ է, որ Ռուսաստանը չի լռի և չի հանձնի այն, ինչ համարում է իրենը Հայաստանում: Բայց Հայաստանում այլեւս չեն լռի. Արամ Սարգսյանն արդեն հայտարարել է, որ դուրս է գալիս Կոնգրեսից ՀԱԿ-ի ռուսամետ դիրքորոշման պատճառով: Ավելի վաղ, Ազատ դեմոկրատների համագումարի ժամանակ հայտարարվել է, որ պետք է վերանայել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Մոտավորապես նույն բանը հայտարարել է նաև Ժառանգություն կուսակցությունը: Եթե նրանց ավելացնենք Հանրապետական կուսակցությունը, ապա ստացվում է, որ ռուսամետ բլոկում մնացել են Ռոբերտ Քոչարյանն իր Բարգավաճ Հայատան կուսակցությունով և Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ի մնացորդների հետ: Նաիրա Հայրումյան
Wednesday, May 23, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment