Wednesday, May 30, 2012

«ՄԵՀՐ». Ադրբեջանի բնակչությունն օրվա հացի կարոտ է. Իրանն Ադրբեջանի աղքատների օթևան

Panorama.am.30-5-2012- Ադրբեջանի Հանրապետության հարավային շրջանների բնակչության զգալի մասն աղքատ է
: Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ զեկույցով է հանդես եկել բրիտանական «Պատերազմ և խաղաղություն» կազմակերպությունը: Տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանի հարավային շրջանների բնակչությունը աշխատանք չունենալու պատճառով գտնվում է տնտեսական ծանր իրավիճակում և, օրվա հացը վաստակելու համար ստիպված է լինում ամեն օր անցնել իրանական սահմանը և այնտեղից գնել առաջին անհրաժեշության ապրանքները: «ՄԵՀՐ»-ի փոխանցմամբ՝ Ասթարայի բնակիչ Աքեֆ Հոսեյնը վերոնշյալ կազմակերպության ներկայացուցչի հետ զրույցում նշել է. «Երբ, որ մենք Իրանից գնած բնամթերքներով վերադառնում ենք, ադրբեջանցի պաշտոնյաները ապրանքի կեսը վերցնում են՝ պատճառաբանելով, թե 10 կգ-ից ավել իրավունք չունենք ներկրելու: Հակառակ Ադրբեջանի Հանրապետության պաշտոնյաների՝ Իրանի պաշտոնյաները մեզ շատ են օգնում և մեր առջև ճանապարհները չեն փակում:»: Նշենք, որ Ադրբեջանի հարավային շրջաններում մեծամասամբ թալիշներ են բնակվում, և ըստ իրանական աղբյուրների, պանազերիզմի պաշտոնական քաղաքականության հետևանքով ոչնչացվում են թալիշների մշակույթն ու լեզուն, իսկ իրենց ազգային ինքնագիտակցության, պատմության, մշակույթի և լեզվի պահպանմանն ուղղված ջանքերն Ադրբեջանի վարչակարգը ներկայացնում է որպես «անջատողական» դրսևորումներ»:

No comments: