1in.am. 26-5-2012- Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի Միլի մեջլիսի (խորհրդարան) նախագահ Օգտայ Ասադովը նամակ է հղել Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին: Այդ մասին հայտարարել է Միլի մեջլիսի մամուլի ծառայությունը: Նամակում ափսոսանք ու անհանգստություն է հայտնվում մայիսի 24-ին Ադրբեջանի վերաբերյալ «Մարդու իրավունքների, ժողովրդավարության ու իրավունքի գերակայության մասին» Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի կապակցությամբ: Նամակում նաև նշվել են մարդու իրավունքների ու ազատությունների ուղղությամբ Ադրբեջանի գործադրած ջանքերն ու ընդունած օրենքները, ինչպես նաև տվյալ հարցի շուրջ եվրոպական կառույցների հետ Ադրբեջանի սերտ համագործակցությունը: Նամակում, բնականաբար, չի շրջանցվել ղարաբաղյան հակամարտության թեման՝ ընդգծելով, որ «Ադրբեջանը փաստացիորեն պատերազմի մեջ է Հայաստանի հետ, որը գրավել է երկրի տարածքի 20 տոկոսը»: Sunday, May 27, 2012
Ադրբեջանը բողոք-նամակ է հղել Եվրախորհրդարանին
1in.am. 26-5-2012- Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի Միլի մեջլիսի (խորհրդարան) նախագահ Օգտայ Ասադովը նամակ է հղել Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին: Այդ մասին հայտարարել է Միլի մեջլիսի մամուլի ծառայությունը: Նամակում ափսոսանք ու անհանգստություն է հայտնվում մայիսի 24-ին Ադրբեջանի վերաբերյալ «Մարդու իրավունքների, ժողովրդավարության ու իրավունքի գերակայության մասին» Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի կապակցությամբ: Նամակում նաև նշվել են մարդու իրավունքների ու ազատությունների ուղղությամբ Ադրբեջանի գործադրած ջանքերն ու ընդունած օրենքները, ինչպես նաև տվյալ հարցի շուրջ եվրոպական կառույցների հետ Ադրբեջանի սերտ համագործակցությունը: Նամակում, բնականաբար, չի շրջանցվել ղարաբաղյան հակամարտության թեման՝ ընդգծելով, որ «Ադրբեջանը փաստացիորեն պատերազմի մեջ է Հայաստանի հետ, որը գրավել է երկրի տարածքի 20 տոկոսը»:
برچسبها:
Ադրբեջան
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment