Wednesday, May 23, 2012

Թուրքիան վերսկսել է Սև ծովում նավթի ու գազի որոնողական աշխատանքները

1in.am. 23-5-2012- Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ թուրքակական TPAO ընկերությունը որոշել է շարունակել Սև ծովում նավթի ու գազի որոնման աշխատանքները: Այս անգամ դրանք իրականացվում են Թրակիայի շրջանի Իղնեադա վայրի մոտ (ուր պլանավորված է կառուցել Թուրքիայի երրորդ ատոմակայանը): Հորատման վայրը գտնվում է ափից 30 կիլոմետր հեռավորության և 3900 մետր խորության վրա: Հիշեցնենք, որ Թուրքիան նախկինում էլ քանիցս հորատումներ է իրականացրել Սև ծովի արևմտյան, արևելյան ու կենտրոնական հատվածներում, սակայն ոչինչ չի հայտնաբերել:

No comments: