Tuesday, May 1, 2012

«ՖԱՐՍ». Իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները սպառնում են Իրանի ազգային շահերին

Panorama.am. 1-5-2012- Իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները սպառնում են Իրանի ազգային շահերին: Այդ մասին նշված է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության կայքում թողարկված վերլուծական հոդվածում: Տեղեկատվության մեջ նշվում է, որ ռազմական, անվտանգության, տեղեկատվության, ինչպես նաև տնտեսության այլ ոլորտներում Ադրբեջանի և Իսրայելի միջև առկա աննախադեպ համագործակցությունն Իրանի պաշտոնյաները համարում են սպառնալիք՝ ուղղված Իրանի ազգային շահերին: Հոդվածի հեղինակն այնուհետև ներկայացնում է այն գործոնները, որոնց պարագայում Իսրայելը հարավկովկասյան երեք երկրներից, ինչու ՞ է հատկապես ընտրել Ադրբեջանին: «Իրանա-իսրայելական թշնամական հարաբերությունների առկայության պարագայում Իսրայելը փորձում է ամեն կերպ հաստատվել Իրանի հյուսիսային սահմաններում: Վրաստանն ընդհանուր ցամաքային սահման չունի Իրանի հետ. Թբիլիսին և Թել Ավիվը սահմանափակվում են ռազմատեխնիկական ոլորտի համագործակցությամբ: Հայաստանի և Իրանի չափազանց մոտ և ավանդական հարաբերությունները բացառում են Երևանի և Թել Ավիվի միջև լուրջ համագործակցությանը: Եվ ահա, նման պայմաններում ամենահարմար տարբերակն ընտրվում է Ադրբեջանը, որը Կասպից ծովի իրավական կարգավիճակի, Իրանի քաղաքական իշխանությունների հետ ունեցած տարաձայնությունների և մի շարք այլ գործոնների պատճառով Իրանի հետ համեմատաբար սառը, երբեմն լարված հարաբերություններ է ունեցել վերջին քսան տարվա ընթացքում»,-եզրափակում է հոդվածի հեղինակը:

No comments: