Tuesday, May 1, 2012

Ադրբեջանը կարող է վերանայել իր արևմտամետ դիրքորոշումը, եթե Արցախի հարցում աջակցություն չստանա

HayNews.am. 1-5-2012- Ադրբեջանը կարող է վերանայել իր արևմտամետ դիրքորոշումը և վերակառուցվել «նոր բլոկի», եթե Հայաստանի հետ հակամարտության հարցում Եվրոպայից ավելի մեծ աջակցություն չստանա: Այս մասին Bloomberg թերթին հայտնել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը: Մամեդովը նշել է, որ «Ադրբեջանը այլ քաղաքական միության անդամակցելու առաջարկ է ստացել, բայց դեռ ուշադրություն չի դարձնում այդ առաջարկին:Սակայն, եթե իրավիճակը չփոխվի, մենք կարող ենք վերանայել այդ առաջարկը 5-10 տարիների ընթացքում: Մենք Արևմուտքից օգնություն ենք ակնկալում Արցախյան հակամարտության հարցում»: Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը միակ աշխարհիկ մուսուլմանական երկիրն է, որը «իր ճակատագիրը կապել է Արևմուտքի հետ, սակայն դրական պատասխան չի ստանում»: Մամեդովը նշել է, որ Ադրբեջանի արևմտամետ քաղաքականությունը լարվածություն է առաջացնում նաև Իրանի հետ հարաբերություններում:

No comments: