Panorama.am. 18-5-2012- Թուրքիայում իր ազդեցությամբ ու քաղաքական կշռով երկրորդ ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) ղեկավար Դևլեթ Բահչելին մեկնել է Եվրոպա` մասնակցելու Հոլանդիայում և Բելգիայում գումարվելիք թուրքական ֆեդերացիաների համագումարներին: Ծրագրի համաձայն` Բահչելին պետք է ելույթ ունենար մայիսի 20-ին Բելգիայի Նամուր քաղաքում անցկացվելիք համագումարին: Բայց թուրքական «Սոն դաքիքա» (Son dakika) լրատվական կայքի տեղեկացմամբ` Նամուրի քաղաքապետարանը վերջին պահին չեղյալ է հայտարարել բացօթյա համաժողով անցկացնելու թույլտվությունը: Նախապես արտոնվել էր այդ համագումարն անցկացնել Նամուր քաղաքի Expo ցուցահանդես-վաճառքների համար նախատեսված հրապարակում: Թուրքական մամուլի պնդմամբ` Նամուրի քաղաքապետարանի այդ վարքագիծը հայկական սփյուռքի գործադրած ճնշումների հետևանք է: «Հայկական սփյուռքը Բելգիայի իշխանությունների վրա ներգործել է «ԱՇԿ» առաջնորդ Դևլեթ Բահչելիի` Հայոց ցեղասպանությունը ժխտելու, աջաթևյան ծայրահեղական և գորշ գայլ լինելու մասին քարոզչություններով»,- գրում է «Son dakika» կայքը: Թուրքերը որոշել են իրենց համագումարը կազմակերպել Բելգիայի մեկ այլ քաղաքում:
Saturday, May 19, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment