Saturday, May 19, 2012

Իսրայելն Իրանի հարցում դիվանագիտական լուծում է նախընտրում

Tert.am. 18-5-2012- Իսրայելը նախընտրում է Իրանի միջուկային ծրագրերի շուրջ դիվանագիտական լուծումը. Պրահայում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն` Չեխիայի նախագահի հետ հանդիպումից հետո: «Ոչինչ չի կարող ավելի լավ լինել, քան խնդրի կարգավորումը դիվանագիտական ճանապարհով, սակայն պետք է ասեմ, որ մենք ոչ մի ապացույց չունենք, որ Իրանը մտադիր է դադարեցնել այդ ծրագրի իրագործումը»,- ասել է նա: Չեխիայում Նեթանյահուի գլխավորած պատվիրակության կազմում են արդարդադատության, առևտրի, կրթության, կապի, մշակույթի, սոցիալական հարցերի նախարարները: Երեկ առաջին անգամ տեղի է ունեցել Չեխիայի և Իսրայելի կառավարությունների համատեղ նիստն է տեղի ունեցել:

No comments: