Thursday, May 24, 2012

Դաշնակցական գամբիտ

Ինչպես հայտնի է, խորհրդարանական տրագիկոմեդիան շարունակվում է, եւ պարզվում է, որ կուսակցությունները մինչ այժմ չեն կարողանում կողմնորոշվել իրենց խմբակցությունների կազմի հարցում: Ակնհայտ է, որ բացի Հանրապետական ու Բարգավաճ Հայաստան կուսակցություններից, ոչ մի կուսակցություն չի հավաքել խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ ձայներ: ՀՀՇ-ն, Օրինաց երկիրը, Ժառանգությունը եւ ՀՅ Դաշնակցությունը լրացուցիչ ձայներ են ստացել իրենց հակա-գործընկերներից, ի դեմս իշխանության: Ընդ որում, դեռ դժգոհություն կա ընտրության արդյունքներից: Թեեւ, հետաքրքիր կլիներ բողոքարկել ընտրության արդյունքը, այն իմաստով, որ իշխանությունը «կաշառք» է տվել ամերիկացիներին ու եվրոպացիներին, խորհրդարան «թողնելով» հանրության համար անպետք քաղաքական կուսակցությունների: Եթե տվյալ կուսակցությունները պատրաստ լինեին քաղաքական գործունեության, նրանք չէին խառնի իրենց խմբակցությունների կազմերը: Դաշնակցություն կուսակցությունը, իր ցուցակներ ընդգրկելով մի քանի հարուստ մարդկանց, ներկայում ստիպված է խմբակցության կազմից քշել կուսակցության փորձված, հայտնի անդամներին, հանուն իրենց հովանավորների հանդեպ պարտավորությունների կատարման: Փաստացի, ՀՅԴ խմբակցությունում կա ոչ թե 5, այլ 3 պատգամավոր: Հասկանալի է, որ դա խմբակցություն չէ, այլ այնպես, կոնֆերանսյե, որը երբեմն իր մասին կհիշեցնի: Խմբակցությունը, որի ստեղծման հետ մեծ հույսեր էին կապում կուսակցության ներկայիս ղեկավարները, գոյություն չունի, եւ դրանում չպետք է կասկածել: Եւ կուսակցության ղեկավարներն արդարանալու բան չունեն այն կուսակիցների առջեւ, ովքեր ձգտում են կուսակցության ներսում հեղափոխություն անել: Դաշնակցությունն ընտրությանը ստացել է 4 տոկոս ձայն, ինչն այնքան էլ քիչ չէ, նկատի առնելով կուսակցության ներկայիս վիճակը: Միեւնույն ժամանակ, միայն խիստ անլուրջ մարդիկ են Դաշնակցության դերն ու խնդիրները կապում ընտրությունների հետ: Ներկա ժամանակաշրջանում, կուսակցության գլխավոր խնդիրը հայկական ազգայնականության իրականացման հարցում կոնկրետ խնդիրներ մշակելն ու տվյալ հարցերի շուրջ հասարակության մեջ համապատասխան բանավեճ ներդնելը: Ով է կուսակցության մեջ շահագրգռված դրանում, եւ ով է գիտակցում, թե ինչ է պետք դրա համար անել: Ներկայում Հայաստանում չկան խնդիրներ՝ կապված մտածողության եւ պահվածքի ազգայնական կարծրատիպերի հետ, խնդիրը ազգայնականության կազմակերպչական կառույցների մեջ է: Բայց եւ հասարակությունը պետք է հասկանա, որ ժամանակն է զբաղվել տվյալ հարցերով: Ժամանակն է, որ կուսակցության մեջ մտնեն քաղաքականապես ակտիվ մարդիկ, որպեսզի առողջացնեն իրավիճակը կուսակցության ներսում, եւ հիմքեր ստեղծեն քաղաքական նոր կուրսի համար: Կա վստահություն, որ շատ շուտով տեղի կունենան հետաքրքիր իրադարձություններ Դաշնակցության ներսում, կապված կադրային արմատական զտումների հետ: Սակայն, պետք է հասկանալ, որ կան խնդիրներ, որոնք լուծվում են տեղում, եւ ոչ թե կախարդական փայտիկով ավելի բարեհաջող տեղերից, քան մեր հայրենիքն է: Միայն պետք է հասկանալ, որ Հայաստանն ամենաբարեհաջող տեղն է հայերի համար: Իգոր Մուրադյան

No comments: