News.am. 23-5-2012- Հայ-թուրքական փոխհարաբերություններից շատ բարդ է առանձնացնել եւ լուծել միայն առեւտրայինները: Այդ մասին հայտարարել էԹուրքիայի խորհրդարանի պատգամավոր, Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության ղեկավար Իսմայիլ Սաֆին` պատասխանելով NEWS.am-ի հարցին: Նշենք, որ հայ եւ թուրք ձեռնարկատերերի փոխանցմամբ, Թուրքիայից առաքվող ապրանքների հայտարարագրերը չեն կարող ձեւակերպել Հայաստանի համար եւ կազմվում են երրորդ երկրների անունով, որտեղից էլ առաքվում են Հայաստան: Նման կերպ թուրքական կողմը փաստացի չի ընդունում այն ապրանքները, որոնց վրա որպես ծագման երկիր նշված է Հայաստանը: «Շատ բարդ է առանձնացնել եւ լուծել այդ հարցերը հայ-թուրքական փոխհարաբերությունների ընդհանուր համատեքստից դուրս: Մեր հարաբերությունների կարգավորումից է կախված եւ այն, թե որքան հաջող մենք կարող ենք կարգավորել եւ մեր տնտեսական կապերը: Կարող ենք վստահությամբ ասել, որ մեր կողմից գործադրում ենք բոլոր ջանքերը, որ այդ հարցը լուծենք տնտեսական կազմակերպությունների միջոցով»,- ասել է Սաֆին: Իր հերթին հայկական պատվիրակության ղեկավար Արեգ Ղուկասյանը նշեց, թե թուրք գործընկերների հետ բավական երկար քննարկումներ են կայացել այդ հարցով: «Երբեմն այդ քննարկումներն ինձ ու պարոն Սաֆիին առանց ճաշի էին թողնում»,- կատակեց Ղուկասյանը: Նա նաեւ ներկայացրեց հայկական կողմի տեսակետը: «Մենք ստորագրել ենք արձանագրությունները: Այժմ գնդակը գտնվում է թուրքական կիսադաշտում: Նրանից է կախված, թե ինչպես կվերաբերի ստորագրություններին, որ իրենց պաշտոնական ներկայացուցիչը դրել է փաստաթղթերի տակ»,- ասաց Ա.Ղուկասյանը: Thursday, May 24, 2012
Թուրք պատգամավոր. Հայ-թուրքական փոխհարաբերություններից շատ բարդ է առանձնացնել եւ լուծել միայն առեւտրայինները
News.am. 23-5-2012- Հայ-թուրքական փոխհարաբերություններից շատ բարդ է առանձնացնել եւ լուծել միայն առեւտրայինները: Այդ մասին հայտարարել էԹուրքիայի խորհրդարանի պատգամավոր, Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության ղեկավար Իսմայիլ Սաֆին` պատասխանելով NEWS.am-ի հարցին: Նշենք, որ հայ եւ թուրք ձեռնարկատերերի փոխանցմամբ, Թուրքիայից առաքվող ապրանքների հայտարարագրերը չեն կարող ձեւակերպել Հայաստանի համար եւ կազմվում են երրորդ երկրների անունով, որտեղից էլ առաքվում են Հայաստան: Նման կերպ թուրքական կողմը փաստացի չի ընդունում այն ապրանքները, որոնց վրա որպես ծագման երկիր նշված է Հայաստանը: «Շատ բարդ է առանձնացնել եւ լուծել այդ հարցերը հայ-թուրքական փոխհարաբերությունների ընդհանուր համատեքստից դուրս: Մեր հարաբերությունների կարգավորումից է կախված եւ այն, թե որքան հաջող մենք կարող ենք կարգավորել եւ մեր տնտեսական կապերը: Կարող ենք վստահությամբ ասել, որ մեր կողմից գործադրում ենք բոլոր ջանքերը, որ այդ հարցը լուծենք տնտեսական կազմակերպությունների միջոցով»,- ասել է Սաֆին: Իր հերթին հայկական պատվիրակության ղեկավար Արեգ Ղուկասյանը նշեց, թե թուրք գործընկերների հետ բավական երկար քննարկումներ են կայացել այդ հարցով: «Երբեմն այդ քննարկումներն ինձ ու պարոն Սաֆիին առանց ճաշի էին թողնում»,- կատակեց Ղուկասյանը: Նա նաեւ ներկայացրեց հայկական կողմի տեսակետը: «Մենք ստորագրել ենք արձանագրությունները: Այժմ գնդակը գտնվում է թուրքական կիսադաշտում: Նրանից է կախված, թե ինչպես կվերաբերի ստորագրություններին, որ իրենց պաշտոնական ներկայացուցիչը դրել է փաստաթղթերի տակ»,- ասաց Ա.Ղուկասյանը:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment