Tert.am. 9-5-2012- ԵԱՀԿ գործող նախագահի` Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պատրիք Մերֆին հնարավոր է համարում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում արդեն ընթացիկ տարում կոնկրետ արդյունքների հասնելը: Այս մասին նա ասել է The Business Year ամսագրին տված Ադրբեջանին մասին հարցազրույցում: Մերֆին հայտնել է, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացում շոշափելի առաջընթացի կարելի է հասնել միայն հակամարտող կողմերի քաղաքական կամքի ու միջազգային հանրության ջանքերի շնորհիվ: «Իմ կողմից, որպես Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ, կանեմ հնարավորը տարածաշրջանում հակամարտությունների կարգավորմանը նպաստելու համար: Դրա համար ես որպես հիմք կընդունեմ Իռլանդիայի փորձը, չնայած, ինչպես հայտնի է, երկու նույնանման հակամարտություն գոյություն չունի»,- ասել է Մերֆին: Նա ընդգծել է, որ միակ կառույցը, որը կոչված է աջակցելու ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Մերֆին հիշեցրել է, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի համանախագահությամբ Մինսկի խմբի մեջ մտնում են նաև Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Թուրքիան, Լիտվան, Իռլանդիան, Ուկրաինան, ինչպես նաև Հայաստանն ու Ադրբեջանը: «Մենք աջակցում ենք Մինսկի խմբի` հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներին ուղղված ջանքերին, որոնք սկիզբ կդնեն խաղաղության պաշտոնական համաձայնագրի մշակման աշխատանքներին»,- ասել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը: Նրա խոսքով` շփման գծում մահվան դեպքերի զգալի թիվը լուրջ անհանգստության տեղիք է տալիս ու հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված անհապաղ միջոցառումերի իրականացում պահանջում: «Դիպուկահարների դուրսբերումը շփման գծից և ուժի կամ դրա կիրառման սպառնալիքից հրաժարվելը, ինչպես նաև ԵԱՀԿ հետագա դիտարկումները կնպաստեն կողմերի միջև վստահության աճին և կայունության ու անվտանգության ապահովմանը»,- ասել է նա: Այս ուղղությամբ ևս մեկ կարևոր քայլ է, ըստ նրա, 2011թ.-ին Սոչիում նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի ու Դմիտրի Մեդվեդևի (այժմ` ՌԴ վարչապետ) կողմից համատեղ հայտարարության իրագործումը: Wednesday, May 9, 2012
ԼՂ խնդրի կարգավորման հարցում կոնկրետ արդյունքների կարելի է հասնել արդեն այս տարի. ԵԱՀԿ նախագահի ներկայացուցիչ
Tert.am. 9-5-2012- ԵԱՀԿ գործող նախագահի` Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պատրիք Մերֆին հնարավոր է համարում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում արդեն ընթացիկ տարում կոնկրետ արդյունքների հասնելը: Այս մասին նա ասել է The Business Year ամսագրին տված Ադրբեջանին մասին հարցազրույցում: Մերֆին հայտնել է, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացում շոշափելի առաջընթացի կարելի է հասնել միայն հակամարտող կողմերի քաղաքական կամքի ու միջազգային հանրության ջանքերի շնորհիվ: «Իմ կողմից, որպես Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ, կանեմ հնարավորը տարածաշրջանում հակամարտությունների կարգավորմանը նպաստելու համար: Դրա համար ես որպես հիմք կընդունեմ Իռլանդիայի փորձը, չնայած, ինչպես հայտնի է, երկու նույնանման հակամարտություն գոյություն չունի»,- ասել է Մերֆին: Նա ընդգծել է, որ միակ կառույցը, որը կոչված է աջակցելու ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Մերֆին հիշեցրել է, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի համանախագահությամբ Մինսկի խմբի մեջ մտնում են նաև Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Թուրքիան, Լիտվան, Իռլանդիան, Ուկրաինան, ինչպես նաև Հայաստանն ու Ադրբեջանը: «Մենք աջակցում ենք Մինսկի խմբի` հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներին ուղղված ջանքերին, որոնք սկիզբ կդնեն խաղաղության պաշտոնական համաձայնագրի մշակման աշխատանքներին»,- ասել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը: Նրա խոսքով` շփման գծում մահվան դեպքերի զգալի թիվը լուրջ անհանգստության տեղիք է տալիս ու հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված անհապաղ միջոցառումերի իրականացում պահանջում: «Դիպուկահարների դուրսբերումը շփման գծից և ուժի կամ դրա կիրառման սպառնալիքից հրաժարվելը, ինչպես նաև ԵԱՀԿ հետագա դիտարկումները կնպաստեն կողմերի միջև վստահության աճին և կայունության ու անվտանգության ապահովմանը»,- ասել է նա: Այս ուղղությամբ ևս մեկ կարևոր քայլ է, ըստ նրա, 2011թ.-ին Սոչիում նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի ու Դմիտրի Մեդվեդևի (այժմ` ՌԴ վարչապետ) կողմից համատեղ հայտարարության իրագործումը:
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment