Monday, May 14, 2012

Իրանը կարող է ներքին սպառման համար Ղազախստանից գնել երկու միլիոն տոննա ցորեն

1in.am. 14-5-2012- Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը հնարավորություն ունի
ներքին սպառման համար Ղազախստանից գնելու երկու միլիոն տոննա ցորեն: Այս մասին հայտարարել է Իրանի պետական առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն Աբաս Գուբադին: Վերջինիս խոսքերով՝ Իրանը նաև հնարավորություն ունի իր տարածքում առկա երկաթուղիների միջոցով դեպի Պարսից ծոց տարանցել 5 միլիոն տոննա ղազախական ցորեն. «Այս տարի Իրանը Ղազախստանից գնել է մոտ 5 միլիոն տոննա ցորեն: Իրանը հնարավորություն ունի ամբարել մոտ 11 միլիոն տոննա ցորեն: Իրանը պատրաստ է նաև տարածաշրջանում գտնել ղազախական ցորենից արտադրվող մակարոնեղենի վաճառաշուկաներ»:

No comments: