Monday, May 14, 2012

Իրանում լրտեսության մեջ մեղադրվող անձինք «Մոսսադի» գործակալների հետ հանդիպել են Ադրբեջանի Հանրապետությունում

Panorama.am. 14-5-2012- «Մոսսադի» օգտին լրտեսություն կատարելու համար Իրանում դատապարտված 13 անձինք Իսրայելի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի տարածքում: Այդ մասին նշված է իրանական «արաննյուզ.իռ» կայքում թողարկված հոդվածում: Հիշեցնենք, որ վերջերս Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը հաղորդագրություն տարածեց, որտեղ, մասնավորապես, նշվում էր. «Իրանցի գիտնականների նկատմամբ կատարված ահաբեկչության հետ կապ ունեցող մի քանի ահաբեկիչների` Ադրբեջանում ազատ տեղաշարժի կապակցությամբ` ԻԻՀ-ում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը կանչվել է ԱԳՆ, որտեղ նրան է հանձնվել իրանական կողմի բողոքի նոտան»: Թեմայի առնչությամբ իրանական «իրդիփլոմասի.իռ» կայքը գրել էր, որ Ադրբեջանի տարածքն Իսրայելի արտաքին հետախուզության (Մոսսադի) գործակալների համար դրախտավայր է: Իսկ ահա «արաննյուզ.իռ» կայքի գնահատմամբ` Ադրբեջանը վերածվել է Կովկասի դավադրությունների սատանայական կենտրոնի:

No comments: