Monday, May 14, 2012

ԿԸՀ-ն ամփոփեց համամասնական ընտրակարգով քվեարկության արդյունքները

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նիստում կազմեց համամասնական ընտրակարգով քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն և ամփոփեց քվեարկության արդյունքները: Նիստի ժամանակ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց կուսակցությունների օգտին կողմ քվեաթերթիկների քանակը: Ըստ այդմ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը տրվել է 454,673, «Ժառանգություն» կուսակցությանը՝ 86,998, «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքին՝ 106,903, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությանը՝ 85,550, Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը՝ 5,577, Հայաստանի կոմունիստական կուսակցությանը՝ 15,899, Հայաստանի հանրապետական կուսակցությանը՝ 664,440, «Միավորված հայեր» կուսակցությանը՝ 2,945 և «Օրինաց երկիր» կուսակցությանը՝ 83,123 ձայն: Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց նաև ձայների բաշխումը ըստ տոկոսների, որոնց համաձայն՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ունի 30.12%, «Ժառանգությունը»՝ 5.76%, «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքը՝ 7.08%, Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ 5.67%, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը՝ 0.37%, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 1.5%, Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ 44.02%, «Միավորված հայեր» կուսակցությունը՝ 0.20%, «Օրինաց երկիր» կուսակցությունը՝ 5.51%: Իսկ անճշտությունների թիվը կազմել է 3,355 ձայն: ԿԸՀ նախագահը ամփոփեց նաև խորհրդարանական ընտրություններին մասնակցած ընտրողների թվերը: «Ընտրողների հիմնական ցուցակների ընտրողների թիվը 2,501,597 է, քվեարկության օրը կազմված լրացուցիչ ցուցակների ընտրողների թիվը 1,384, ըստ գտնվելու վայրի՝ ընտրողների լրացուցիչ ցուցակների ընտրոցղների թիվը 15,363, հաշվառում չունեցող ընտրողների լրացուցիչ ցուցակների թիվը՝ 1,256, ոստիկանության լրացուցիչ ցուցակի ընտրողների թիվը՝ 1,493, ստացիոնար բուժհաստատության ընտրողների լրացուցիչ ցուցակների ընտրողների թիվը՝ 1,809, ձերբակալված անձանց լրացուցիչ ցուցակների ընտրողների թիվը 4 է, էլեկտրոնային եղանակով ընտրության մասնակցած ընտրողների լրացուցիչ ցուցակների ընտրողների թիվը՝ 195, իսկ ընտրողների ընդհանուր թիվը՝ 2,523,101: Քվեարկության մասնակիցների թիվը՝ 1,573,053»,-ասաց Մուկուչյանը: Ըստ ԿԸՀ նախագահի՝ տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված քվեաթերթիկների թիվը կազմել է 2,294,000, մարվածներինը՝ 1,021,265, իսկ անվավեր քվեաթերթիկները 53,831 են:

No comments: