Saturday, May 12, 2012

Ադրբեջանին մեկ շաբաթ ժամանակ է տրվել՝ չեղյալ հայտարարելու «գեյ-շքերթ» անցկացնելու մասին որոշումը

Panorama.am. 11-5-2012- ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցիչն Ադրբեջանին մեկ շաբաթ ժամանակ է տվել չեղյալ հայտարարելու «գեյ-շքերթ» անցկացնելու մասին որոշումը: Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը: Համաձայն հաղորդագրության՝ Արևելյան Ատրապատական (Արևելյան Ազարբայջան) նահանգում ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ, Թավրիզի իմամ-ջոմե Մոհսեն Մոջթահեդ Շաբեսթարին այսօր կայացած ուրբաթօրյա աղոթքի ժամանակ Ադրբեջանին մեկ շաբաթ ժամանակ է տվել՝ չեղյալ հայտարարելու «գեյ-շքերթ» անցկացնելու մասին ամոթալի որոշումը, հակառակ դեպքում՝ սպառնալով մյուս ուրբաթ օրը բողոքի երթ կազմակերպել: Իրանցի հոգևորականը, միևնույն ժամանակ, գնահատանքի խոսքեր է հնչեցրել օրերս Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսության առջև տեղի ունեցած բազմահազարանոց բողոքի ցույցի մասնակիցների հասցեին:

No comments: