Sunday, May 13, 2012

Պուտինն ու Ահմադինեժադը քննարկել են հետագա ծրագրերը

Tert.am. 12-5-2012- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին նախագահական ընտրություններում հաղթանակի առիթով, ապա երկու առաջնորդները քննարկել են հետագա շփումները, ասվում է Կրեմլի պաշտոնական հաղորդագրության մեջ: «Վլադիմիր Պուտինն ու Մահմուդ Ահմադինեժադը փոխադարձ պատրաստակամություն են հայտնել` շարունակելու ռուս-իրանական համագործակցության հետագա զարգացումը»,- ասված է հաղորդագրության մեջ: Զրույցից հետո նախագահները հստակեցրել են իրենց ծրագրերը: Մոսկվան և Թեհրանը սերտ ռազմական և առևտրական կապեր ունեն: Ռուսաստանը միշտ հրապարակավ զգուշացրել է, որ Իրանի վրա հարձակումը աղետալի հետևանքներ կունենա, իսկ բոլոր խնդիրները պետք է դիվանագիտական լուծում ունենան:

No comments: