
պալատի ընդունած բանաձեւ, որով ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսին կոչ է արվում ճանաչել ԼՂՀ անկախությունը: ԼՂՀ ԱԺ խմբակցությունների տարածած հայտարարության մեջ նշվում է. «2012 թ. մայիսի 17-ին ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի ներկայացուցիչների պալատը ընդունել է բանաձեւ, որով ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսին կոչ է անում ճանաչել ԼՂՀ անկախությունը: Բանաձեւում նաեւ խրախուսվում է «որպես ազատ եւ անկախ հանրապետություն զարգանալու ԼՂՀ ջանքերը» եւ դրական գնահատական է տրվում «երկրի կառուցողական ներգրավվածությանը միջազգային կառույցներում եւ տարածաշրջանային առկա խնդիրների արագ կարգավորմանը հասնելու ջանքերին»: Հաշվի առնելով, որ արցախյան հիմնահարցի հանգուցալուծման մեջ ԼՂՀ միջազգային ճանաչումը կարեւորագույն դեր է խաղում, որը նաեւ կբերի Հարավային Կովկասի տարածաշրջանային խաղաղության եւ կայունության, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն», «Ժողովրդավարություն», «Հայրենիք» խմբակցությունները եւ «Արցախատուն» պատգամավորական խումբը ողջունում են վերոհիշյալ բանաձեւի ընդունումը, միաժամանակ ակնկալելով, որ այս գործընթացը շարունակական կլինի եւ Ամերիկայի Միացիալ Նահանգները սկզբունքային եւ կառուցողական դիրքորոշում կցուցաբերի ԼՂՀ միջազգային ճանաչման հարցում»: Հայտարարությունը ստորագրել են` «Դաշնակցություն» խմբակցություն` Ա. Սարգսյան «Ժողովրդավարություն» խմբակցություն` Ժ. Գալստյան «Հայրենիք» խմբակցություն` Գ. Պետրոսյան «Արցախատուն» պատգամավորական խումբ` Գ. Գրիգորյան
No comments:
Post a Comment