
HayNews.am. 30-5-2012- Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան պաշտոնանկ է արել երկրի զբոսաշրջության եւ սպորտի նախարար Էկտոր Լեսկանոյին ու այդ պաշտոնում նշանակելու է մինչ այդ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող հայազգի Լիլիան Քեշիշյանին։ Քեշիշյանը, ով եղել է նաեւ երկրի խորհրդարանի պատգամավոր, նախարար նշանակվելով կդառնա առաջին հայը, ով հասնում է այդ բարձր պաշտոնին եւ լինում Ուրուգվայի կառավարության անդամ։
Տարիներ առաջ տիկին Քեշիշյանը ստորագրահավաք էր նախաձեռնել, որպեսզի Եվրամիությունը Թուրքիայից պահանջի ընդունել Հայոց ցեղասպանությունը` եվրաինտեգրման գործընթացը սկսելու համար։ Լիլիան Քեշիշյանը մեկ անգամ այցելել է Հայաստան, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:
No comments:
Post a Comment