1in.am. 2-5-2012- Ֆրանսիական Slate.fr ինտերնետային ամսագրի փոխանցմամբ՝ 1915 թվականին Հայոց ցեղասպանության ժամանակ տասնյակ հազարավոր հայեր, կանայք ու երեխաներ առևանգվել են։ Նրանց բռնի իսլամացրել են և ամուսնացրել: Շատ թուրքեր ներկայումս հայտնաբերում են, որ իրենց նախնիներից մեկը հայուհի է: Այդ ծպտյալ հայերի գոյությունը պետական գաղտնիք է: Նրանց մասին հիշատակելը նշանակում է խաթարել «թուրքական ու մուսուլմանական նույնականության» ազգային միֆը, Թուրքիայի Հանրապետության գաղափարական հիմքերը: Պատմաբան Արա Սարաֆյանի գնահատականով՝ Հայոց ցեղասպանության ժամանակ մահից կամ անապատ տեղահանվելուց փրկվել է 100,000-200,000 հայ կին և երեխա: Նրանց մի մասին թաքցրել են «արդարամիտ» թուրքերը, մյուսներին առևանգել են, որդեգրել կամ ամուսնացրել: Սակայն շատ տարիների ընթացքում թուրք և հայ պատմաբանները ոչինչ չեն նշել այդ ծպտյալ հայերի մասին: Ծպտյալ հայերը չեն խոսում հայերեն, գնում են մզկիթ, նրանց երեխաները սովորում են թուրքական դպրոցներում, իսկ մահացածներին թաղում են մուսուլմանական գերեզմանոցում:
Wednesday, May 2, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment