Sunday, June 24, 2012

Իրանում ՀՀ դեսպանն առաջարկել է վերացնել վիզա ստանալու համար անհրաժեշտ պահանջները

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը Իրանին և Հայաստանին կոչ է արել վերացնել վիզա ստանալու համար անհրաժեշտ պահանջները՝ այդ կերպ հեշտացնելու համար հեշտացնելով երկու երկրների քաղաքացիների այցերը, հայտնում է իրանական Fars News-ը: «Մենք հուսով ենք վիզա ստանալու համար անհրաժեշտ պահանջները կչեղարկվեն երկու երկրների քաղաքացիների համար», - ասել է Առաքելյանը Իրանի հյուսիս-արևմտյան Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետի հետ այսօր կայացած հանդիպմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Իրանի ներքին գործերի նախարարի առաջիկա այցը Հայաստան: Ըստ դեսպանի՝ այցը տեղի կունենա առաջիկա 15 օրերի ընթացքում և էլ ավելի կամրապնդի երկու երկրների միջև առկա կապերը:

No comments: