Sunday, July 8, 2012

Իրանը Եվրոպային նավթ կվաճառի մասնավոր ընկերությունների կոնսորցիումի միջոցով

Tert.am. 7-7-2012- Իրանի իշխանությունները պայմանավորվել են եվրոպական նավթային մի խումբ ընկերությունների հետ նավթի մասնավոր կոնսորցիումի միջոցով մատակարարման մասին, հաղորդում է իրանական Mehr լրատվական գործակալությունը` հղում կատարելով Իրանի նավթագազային և նավթաքիմիական արտադրանքի արտահանողների ասոցիացիայի ղեկավար Հասան Խոսրոուջերդիին: Նրա՝ խոսքով, այդ մեխանիզմը հնարավորություն կտա Իրանին օրական 400-500 հազար բարել նավթ արտահանել: Նավթամթերքի հիմնական մասը կուղարկվի Եվրոպա: Իրանցի պաշտոնյան նաև նշել է, որ Իրանը կոնսորցիումի միջոցով մոտ կվաճառի արտահանվող նավթի մոտ 20%-ը: Համաձայնագրի կողմեր են Իրանի կենտրոնական բանկը, նավթի նախարարությունը, ինչպես նաև Իրանի նավթագազային և նավթաքիմիական արտադրանքի արտահանողների ասոցիացիան: Խոսրոուջերդին չի բացահայտել մեխանիզմի գործողության մանրամասները և եվրոպական ընկերությունների անվանումները: Մինչև վերջին ժամանակները, Իրանի ազգային նավթային ընկերությունը նավթի արտահանման մենաշնորհ ուներ, սակայն այժմ երկրի իշխանությունները թույլատրել են նավթ վաճառել նաև մասնավոր ընկերություններին, որպեսզի խուսափեն միջազգային պատժամիջոցներից, որոնք սահմանել է ԵՄ-ն2012 հուլիսի 1-ից:

No comments: