Saturday, July 7, 2012

Արդեն չկա մի նախարար, որն ասի` 1915-ին ոչինչ չի եղել. Դավութօղլու

HayNews.am. 7-7-2012- Հայ-թուրքական հարաբերությունները  չպետք է կապվեն 1915 թվականի
դեպքերի հետ: Նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, տեղեկացնում է «ՀայԹերթը»: «Արդեն չունենք մի արտգործնախարար, որն ասի, թե «1915 թվականին ոչինչ չի եղել»: Սակայն սա միակողմ մեղքի հայտարարություն չէ»,-նշել է Դավութօղլուն: Վերջինս նաև նշել է, թե Հայոց ցեղասպանությունը («1915-ի դեպքերը»-ըստ Դավութօղլուի) տարբերվում է Հոլոքոստից: «Մեր դեպքում էթնիկ զտումներ չեն եղել, գետոներ չեն եղել»,-նման կերպ է մեկնաբանել թուրք արտգործնախարարը` Մեծ եղեռնը փորձելով համեմատել հրեաների կոտորածների հետ: Թուրք նախարարը նման հայտարարություններ է արել Ֆրանսիայում կայացած «Սիրիայի ընկերներ» խմբի հերթական հանդիպումից հետո: «Եթե Հայաստանը դուրս գա անգամ մեկ «գրավված» ռայոնից (շրջանից), ապա արդեն կարելի է քայլ կատարել: Եթե դրական մոտեցում ցուցաբերվի, սահմանը կբացենք ոչ միայն մենք, այլև Ադրբեջանը»,-հավելել է Դավութօղլուն: Նշենք, որ Թուրքիան շարունակում է խոսել նախապայմանների լեզվով` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապելով Արցախի խնդրի հետ:

No comments: