Wednesday, July 4, 2012

Վարդան Օսկանյանը հրաժարվել է Գեղամ Ղարիբջանյանի շքեղ նվերից

Տարիներ առաջ, երբ դիվանագետ Գեղամ Ղարիբջանյանը դեսպան էր աշխատում Իրանում, իր բնավորության համաձայն, փորձել էր շողոքորթող նվեր անել իր շեֆին` ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին: Այս մասին գրել է «Հայացքը»: ԱԳՆ թերթի աղբյուրի վկայությամբ` նա պարսկահայ գործարարներից հանգանակություն էր արել և մի «շիկարնի» «Մերսեդես» գնել: Ավտոմեքենան Թեհրանից բերելով Հայաստան` պարսկահայ համայնքի անունից ծննդյան օրվա կապակցությամբ նվիրել էր Վարդան Օսկանյանին: Սակայն նախարարը հրաժարվել էր նվերից: Ավտոմեքենան համալրեց ԱԳՆ-ի ավտոպարկը:

No comments: