Saturday, July 7, 2012

Իրանը դիմել է Ժնեւի դատարան, ընդդեմ Ռուսաստանի

«Լրագիր» 6-7-2012- Իրանի պաշտպանության նախարարությունը ռուսական հրթիռային С-300 համակարգերի վաճառքը խափանելը գնահատել է 3,985 միլիարդ դոլար: Իրանական կողմը Ժնեւի դատարանում հայց է ներկայացրել ընդդեմ Ռոսօբորոնէքսպորտի: Ռուսաստանը հրաժարվել էր պայմանագրից 2010 թվականին, երբ Իրանի դեմ պատժամիջոցներ էին մտցվել: Մոսկվան եւ Թեհրանը С-300 համակարգի մատակարարման պայմանագիրը կնքել են 2007 թ. 800 մլն դոլար ընդհանուր արժեքով: Սակայն մատակարարումը կանոնավոր հետաձգվում էր, մինչեւ 2010 թվականը, որից հետո Մոսկվան հրաժարվել է կատարել պայմանագրային պարտավորությունները: Հրաժարումից հետո Մոսկվան Իրանին է վերադարձրել 167 մլն դոլար: Իրանի հայցը սակայն պարունակում է ոչ միայն պայմանագրով նախատեսված գումարը, այլեւ իրեն հասցված վնասը, սկսած 1996 թ. մատակարարված զենքի համար, որոնք ներկայում անգործունակ են ռուսական կողմի՝ վերանորոգումից եւ պահեստամասեր մատակարարելուց հրաժարվելու պատճառով: Ըստ մասնագետների, իրանական կողմը մեծ հնարավորություններ ունի շահելու դատը:

No comments: