Saturday, July 7, 2012

Զարուհի Փոստանջյան. Ռուբեն Հայրապետյանի նման «պայծառ» դեմքեր ԱԺ-ում շատ կան

News.am. 6-7-2012- ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար»-ում
տեղի ունեցած դեպքի փաստով պետք է արդար քննություն տեղի ունենա եւ պատժվեն բոլոր մեղավորները: Այդ մասին այսօր` հուլիսի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ասաց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` անրդադառնալով ռազմական բժիշկ Վահե Ավետյանին դաժան ծեծին ու մահվանը: Ըստ պատգամավորի, ամեն ինչ սկսվել է դեռ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, երբ «Պոպլավոկ»-ում մարդ սպանվեց: « Եթե չլիներ այդ հայտնի դեպքը, գուցե չլիներ նաեւ Վահե Ավետյանի դեպքը: Հասարակությունը պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի Ռուբեն Հայրապետյանի նման օլիգարխները ստիպված լինեն վայր դնել իրենց մանդատները: Ռուբեն Հայրապետյանը խորհդարանում միայնակ չէ: ԱԺ-ում նրանից ավելի «պայծառ» դեմքեր կան, որոնք օրենսդիր մարմնի հետ որեւէ առնչություն չպետք է ունենան»,- նշել է Փոստանջյանն ու հավելել. «Այդպիսի մարդկանց` մանդատից հրաժարվել ստիպելը շարունակական բնույթ պետք է կրի: Հնարավոր է` հրաժարականը Ռուբեն Հայրապետյանի որոշումը չէր, հնարավոր է մանդատը վայր դնելու մասին հայտարարությունը նա չէր գրել, սակայն կարեւորն այն է, որ հասարակական ճնշման ներքո նման որոշում կայացվեց»:

No comments: