Saturday, July 7, 2012

Դավիթ Շահնազարյանը դուրս է եկել ՀԱԿ-ից

Դավիթ Շահնազարյանը "Ազատություն" ռադիոկայանին տեղեկացրել է, որ դադարեցրել է իր քաղաքական գործունեությունը ՀԱԿ-ում: "Ընտրությունների արդյունքում Հայաստանում ամբողջովին փոխվեց քաղաքական համակարգի պատկերը: Եթե մինչև ընտրություններ Հայաստանում կար երկբևեռանի քաղաքական համակարգ, որը մի կողմից իշխանությունն էր, մյուս կողմից՝ ՀԱԿ-ը, ապա այսօր այդտեղ տեղի է ունեցել ընդդիմության բևեռի փոփոխությունը, և այդ տեղը զբաղեցնում է արդեն "Բարգավաճ Հայաստանը", որը ինքն իրեն համարում է այլընտրանքային և բոլոր հիմքերը ունի իրեն այլընտրանքային անվանելու։ "Բարգավաճ Հայաստանը", ունի լեգիտիմության նույն աստիճանը, ինչ իշխանությունը կամ գուցե ավելի ցածր, որովհետև շատ ավելի համակարգված էր ընտրակաշառքները բաժանում, քան իշխանությունը ներկայացնող Հանրապետական կուսակցությունը... Այսօր մենք ունենք ոչ լեգիտիմ ընդդիմություն",-եզրակացնում է Դավիթ Շահնազարյանը: Հիշեցնենք, որ նա եւ ՀԱԿ ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը խնամիներ են։

No comments: