
HayNews.am. 6-7-2012- Ռուսաստանը առաջարկում է կրճատել Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) տարածքը`տարեկան վարձավճարը կրճատելու համար: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը: «Բանակցային գործընթացը շարունակվում է:
Մենք ստեղծել ենք համապատասխան խմբեր, որը մեր կողմից ղեկավարում է պաշտպանության նախարարը, իսկ ադրբեջանական կողմից` փոխվարչապետը: Մենք մեր առաջարկություններն արել ենք և պատասխանի ենք սպասում»,- նշել է Սերդյուկովը: Հիշեցնենք, որ Ադրբեջանը Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը օգտագործելու համար Ռուսաստանից պահանջում է տարեկան 300 միլիոն դոլար, ներկայիս 7 միլիոն դոլարի փոխարեն: Իսկ Մոսկվան անընդունելի է համարում Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալման դիմաց Ադրբեջանի առաջարկած պայմանները և չի համաձայնում ընդունել դրանք:
No comments:
Post a Comment