
News.am. 3-7-2012- Արեւմտյան ուժերը որոշ ժամանակ կարող են շահագրգիռ լինել, որպեսզի իրանական խնդիրը շուտափույթ լուծում չստանա: Հուլիսի 3-ին լրագրողներին նման կարծիք է հայտնել Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող Վլադիմիր Սաժինը:
Հանգուցային ամսաթվեր կդառնան 2012 թվականի նոյեմբերը` ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների ժամանակը, 2013 թվականի հունվարը` նոր աշխատակազմի պաշտոնին անցնելը, եւ 2013 թվականի հունիսը` Իրանի նախագահի ընտրությունները: «Ինչ վերաբերում է Եվրոպային, ապա նա էլ ունի տնտեսական եւ այլ խնդիրներ: Այս տարի տեղի են ունեցել արդեն «Իրան+վեցյակ» ձեւաչափով հանդիպման բանակցությունների երեք փուլ: Զուգահեռ տեղի են ունեցել նաեւ Իրանի բանակցությունները ԱԷՄԳ-ի հետ, սակայն ոչ մի ուղղությամբ էլ դեռեւս արդյունքների չեն հասել», – ասել է Սաժինը: «Չինաստանին առաջին հերթին անհրաժեշտ է խաղաղության պահպանում», – կարծում է փորձագետը: Ինչ վերաբերում է Իրանին, ապա մինչեւ նախագահական ընտրություններ դժվար է որեւէ զիջման սպասել վեցյակի երկրներից, քանի որ քաղաքական պայքար է գնում նաեւ հենց իրանական վերնախավի ներսում: «Ինչ-որ քայլեր կարելի է սպասել միայն նախագահի ընտրվելուց հետո: Այդ գործընթացները կարող են կտրուկ փոխել իրադրությունը, երկուշաբթի օրը` անմիջապես նավթային բեռնարգելքի ուժի մեջ մտնելուց հետո, Իրանն սկսել է հրթիռային զորավարժությունները», - ամփոփել է Սաժինը:
No comments:
Post a Comment