Saturday, August 4, 2012

Թուրքիայում հրապարակվել են Բարձրագույն ռազմական խորհրդի արդյունքները

1in.am. 4-8-2012- CNN Türk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի ինտերնետային կայքում հրապարակվել են երեք օր տևած Բարձրագույն ռազմական խորհրդի (YAŞ) նիստի արդյունքները: YAŞ-ի նիստի արդյունքներով՝ վճռվել է պաշտոնաթող ճանաչել 56 գեներալի ու ծովակալի: Բացի այդ, YAŞ-ի նիստում մեկ աստիճանով բարձրացվել են 29 գեներալների ու ծովակալների կոչումները, 1 տարով երկարաձգվել է 33 գեներալների ու ծովակալների զինծառայությունը, իսկ 47 գնդապետի շնորհվել է գեներալի ու ծովակալի կոչում: Պաշտոնաթող են ճանաչվել 37 կալանավորված հրամանատարներ, որոնց զինծառայությունը երկարաձգվել էր 2011 թվականին:

No comments: