Saturday, August 4, 2012

Ազգայի՞ն, թե՞ Ազերավիա

Սիրիայի իրադարձությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ Հայաստանը զրկված է ազգային ավիաընկերությունից, իսկ գոյություն ունեցող Արմավիան՝ ոչ այլ ինչ է, քան արնախում, որը տարիներ շարունակ խմում է ժողովրդի վերջին արյունը: Այդ ապազգային խմբակը այդպես էլ ձեռքերին չստացավ սպեկուլյատիվ գների համար, եւ այդ խմբակի նախագահը փորձում է ազգային հերոսի դերում հայտնվել: Տեսեք-տեսեք, շնորհ են արել՝ բացել են Հալեպի երկրորդ չվերթը, սպեկուլյատիվ գների պայմաններում: Այդպիսի չվերթեր պետք է լինեն օրական տասից ավելի, եթե կա անհրաժեշտություն: Ավիատոմսերի այդ խուլիգանական գները բացատրում են ավիավառելիքի գնի վրա ինչ որ անհասկանալի հարկային հավելումով: Լավ, այն, որ կառավարությունն այդ թեմայով զբաղվել չի ցանկանում, հասկանալի է: Հետաքրքիր է այն, որ ոչ մի քաղաքական ուժ կամ հասարակական կազմակերպություն, ոչ օմբուդսմենը, կամ Վերահսկիչ պալատը, չփորձեցին պարզել, թե ինչ կերպով են գոյանում ավիատոմսերի գները: Ազգային ավիաընկերությունը, եւ ընդհանրապես քաղաքացիական ավիացիան դա ազգային անվտանգության կարեւորագույն տարր է, ռազմավարական ասպեկտով: Ուրեմն նշանակում է, որ այդ ազգային անվտանգությունն ինքնին գոյություն չունի: Եթե մասնավոր կապիտալը իրավասու է նշանակել գներ, ինչպես կամենա, ապա պետությունը պետք էիր վրա վերցնի ազգային ընկերություն ձեւավորելու գործը: Ներկայումս, ամբողջ երկիրն է դարձել Արմավիա կոչվող այդ խմբակի պատանդը: Ավելի լավ է այն անվանել Ազերավիա, առավել եւս դրա համար կան էթնիկ հիմքեր: ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

No comments: