HayNews.am. 4-8-2012- Հայ-ադրբեջանական ռազմական գործողությունները հնարավոր է վերսկսվեն, եթե Իրանի հետ կապված պատերազմական գործողությունները սուր զարգացում ունենան: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոցենտ Նարեկ Գալստյանը: Ըստ նրա` եթե տարածաշրջանում սուր զարգացումներ տեղի ունենան, ապա այդ ամենը կարող է առիթ տալ Ադրբեջանին` գնալ ինչ-որ ավանտյուրայի. «Գուցե Ադրբեջանը իրեն ներկայացնի որպես արևմուտքի հենարան և ինչ-որ դիվիդենտներ ստանա Իրանի դեմ գործողություններից»: Նարեկ Գալստյանը նշեց նաև, որ կարող է լինել այնպիսի իրավիճակ, երբ Իրանում պատերազմ լինի, Իրանի հյուսիսային տարածքներից` մասնավորապես Ատրպատականից Հայաստան ներգաղթեն բազմաթիվ ատրպատականցիներ, որը նույնպես կփոխի իրավիճակը: Ինչ վերաբերվում է ընդհանրապես Ադրբեջանի կողմից Հայ-ադրբեջանական պատերազմը վերսկսելուն, բանախոսը կարծիք հայտնեց` Ադրբեջանը պատերազմ կսկսեր, եթե վստահ լիներ, որ կհաղթեր. «Մինչև հիմա Ադրբեջանին զսպել են ոչ թե միջազգային դիտորդները, այլ հայկական զորքերը: Հայկական զորքերի մարտունակությունը և մեր պոտենցիալը լուրջ մտահոգություն է Ադրբեջանի համար: Հասկանալով, որ չի կարող հաղթել պատերազմում` նա գնում է լուռ պատերազմական գործողությունների»: Նարեկ Գալստյանը հավելեց նաև, որ ադրբեջանցիները երկարատև պատերազմական գործողություններ անելու ունակություն չունեն. «Եթե պատերազմ լինի, ապա այն Ադրբեջանի համար կլինի վերջին պատերազմը: Պարտություն կրելու դեպքում` Ադրբեջանը որպես պետություն գոյություն չի ունենա: Ոչ թե մենք կվերացնենք, այլ ազգային տեղաբնիկները` թալիշները, և մնացած փոքրամասնությունները կասեն` հերիք եղավ, մենք մեր սեփական պետությունը կստեղծենք»: Ազգային փոքրամասնությունները, ըստ բանախոսի, Ադրբեջանում ներկայում էլ են ակտիվացել, պահանջներ են ներկայացնում:Sunday, August 5, 2012
Մինչև հիմա Ադրբեջանին զսպել են ոչ թե միջազգային դիտորդները, այլ հայկական զորքերը. քաղաքագետ
HayNews.am. 4-8-2012- Հայ-ադրբեջանական ռազմական գործողությունները հնարավոր է վերսկսվեն, եթե Իրանի հետ կապված պատերազմական գործողությունները սուր զարգացում ունենան: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոցենտ Նարեկ Գալստյանը: Ըստ նրա` եթե տարածաշրջանում սուր զարգացումներ տեղի ունենան, ապա այդ ամենը կարող է առիթ տալ Ադրբեջանին` գնալ ինչ-որ ավանտյուրայի. «Գուցե Ադրբեջանը իրեն ներկայացնի որպես արևմուտքի հենարան և ինչ-որ դիվիդենտներ ստանա Իրանի դեմ գործողություններից»: Նարեկ Գալստյանը նշեց նաև, որ կարող է լինել այնպիսի իրավիճակ, երբ Իրանում պատերազմ լինի, Իրանի հյուսիսային տարածքներից` մասնավորապես Ատրպատականից Հայաստան ներգաղթեն բազմաթիվ ատրպատականցիներ, որը նույնպես կփոխի իրավիճակը: Ինչ վերաբերվում է ընդհանրապես Ադրբեջանի կողմից Հայ-ադրբեջանական պատերազմը վերսկսելուն, բանախոսը կարծիք հայտնեց` Ադրբեջանը պատերազմ կսկսեր, եթե վստահ լիներ, որ կհաղթեր. «Մինչև հիմա Ադրբեջանին զսպել են ոչ թե միջազգային դիտորդները, այլ հայկական զորքերը: Հայկական զորքերի մարտունակությունը և մեր պոտենցիալը լուրջ մտահոգություն է Ադրբեջանի համար: Հասկանալով, որ չի կարող հաղթել պատերազմում` նա գնում է լուռ պատերազմական գործողությունների»: Նարեկ Գալստյանը հավելեց նաև, որ ադրբեջանցիները երկարատև պատերազմական գործողություններ անելու ունակություն չունեն. «Եթե պատերազմ լինի, ապա այն Ադրբեջանի համար կլինի վերջին պատերազմը: Պարտություն կրելու դեպքում` Ադրբեջանը որպես պետություն գոյություն չի ունենա: Ոչ թե մենք կվերացնենք, այլ ազգային տեղաբնիկները` թալիշները, և մնացած փոքրամասնությունները կասեն` հերիք եղավ, մենք մեր սեփական պետությունը կստեղծենք»: Ազգային փոքրամասնությունները, ըստ բանախոսի, Ադրբեջանում ներկայում էլ են ակտիվացել, պահանջներ են ներկայացնում:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment