Sunday, August 5, 2012

Թուրքերը զինավարժություններ են իրականացնում հայաբնակ Կամիշլիի մերձակայքում

Tert.am. 4-8-2012- Թուրքիայի զինուժը տանկերով զորավարժություններ է անցկացնում երկրի Մարդին
հարավ-արևմտյան նահանգում՝ Սիրիայի սահմանից 1 կմ հեռավորության վրա, հայտնում է svobodanews.ru-ն: Վարժանքներում ներգրավված է 30 հրասայլ, զրահամեքենաներ, հրթիռային կայաններ: Թուրքական ակտիվությունը Սիրիայի սահմանի մոտ չի դադարում նաև գիշերը: Թուրքական տանկերը տեղակայված են 700 կմ-անոց սահմանի երկայնքով՝ սահմանային Նուսայբին և Կամիշլի քաղաքների մոտ, որոնք գտնվում են քուրդ անջատողական խմբավորումների վերահսկողության տակ: Զորավարժություններն անցկացվում են քուրդ զինյալներին ուժ ցուցադրելու նպատակով, նշում է ռադիոկայանը: Ավելի վաղ, Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան, սպառնալիքի դեպքում, պատրաստ է ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի տարածքում: Կամիշլին Սիրիայի ամենամեծ քաղաքների տասնյակում է, հայաշատ քաղաք է: Այսօր Կամիշլիում հաշվում է շուրջ 6000 - 7000 հայ: Կա հայկական եկեղեցի:

No comments: