Panorama.am. 4-8-2012- Թուրքիայի իշխող կուսակցության ներսում նոր սկանդալ է հասունացել: Այս մասին տեղեկացնում է «Ռոսիսկայա գազետան»: «Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարաբերությունները կարծես վատթարանում են: Հիմա քայլեր են ձեռնարկվում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ, քանի որ վերջին օրերին Գյուլ-Էրդողան հարաբերությունները կտրուկ վատթարացել են: Դրա պատճառներից մեկն այն է, որ Աբդուլահ Գյուլի մամլո քարտուղար Ահմեդ Սևերը թուրքական ԶԼՄ-ների հետ հարցազրույցի ժամանակ իր դժգոհությունն էր արտահայտել այն բանի կապակցությամբ, որ կառավարության և կուսակցության մի շարք անդամներ միջամտում են Գյուլի քաղաքական հետագա կարիերային` նշելով, որ գործող նախագահը պետք է հրաժարվի իր` նախագահական ընտրություններում կրկին առաջադրվելու ձգտումներից: Այս հայտարարությունը ցնցել է Անկարային և ուժեղ արձագանք է առաջացրել իշխող կուսակցության ներսում: Շատերը ցանկանում էին մեղմել այս հայտարարությունը` նշելով, որ դա անձամբ մամլո քարտուղարի կարծիքն է: «Արդարություն և Զարգացում» կուսակացության մի շարք պատգամավորներ կարծում են, որ նախագահ է ընտրվելու Էրդողանը»,- նշված է հոդվածում: Saturday, August 4, 2012
Գյուլ-Էրդողան հարաբերությունները կտրուկ վատթարացել են
Panorama.am. 4-8-2012- Թուրքիայի իշխող կուսակցության ներսում նոր սկանդալ է հասունացել: Այս մասին տեղեկացնում է «Ռոսիսկայա գազետան»: «Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարաբերությունները կարծես վատթարանում են: Հիմա քայլեր են ձեռնարկվում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ, քանի որ վերջին օրերին Գյուլ-Էրդողան հարաբերությունները կտրուկ վատթարացել են: Դրա պատճառներից մեկն այն է, որ Աբդուլահ Գյուլի մամլո քարտուղար Ահմեդ Սևերը թուրքական ԶԼՄ-ների հետ հարցազրույցի ժամանակ իր դժգոհությունն էր արտահայտել այն բանի կապակցությամբ, որ կառավարության և կուսակցության մի շարք անդամներ միջամտում են Գյուլի քաղաքական հետագա կարիերային` նշելով, որ գործող նախագահը պետք է հրաժարվի իր` նախագահական ընտրություններում կրկին առաջադրվելու ձգտումներից: Այս հայտարարությունը ցնցել է Անկարային և ուժեղ արձագանք է առաջացրել իշխող կուսակցության ներսում: Շատերը ցանկանում էին մեղմել այս հայտարարությունը` նշելով, որ դա անձամբ մամլո քարտուղարի կարծիքն է: «Արդարություն և Զարգացում» կուսակացության մի շարք պատգամավորներ կարծում են, որ նախագահ է ընտրվելու Էրդողանը»,- նշված է հոդվածում:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment