Օտտավայում բացել են «սպանված թուրք դիվանագետների հուշարձանը»: Այս մասին գրում է «Montreal Gazette»-ը: Նշվում է, որ Դավութօղլուն այցելել է հուշարձանի բացմանը, քանի որ այն նվիրված է Կանադայում Թուրքիայի դեսպանատան ռազմական կցորդ գեներալ Աթիլա Ալթիկաթին, ով ավելի քան 30 տարի առաջ սպանվել էր ԱՍԱԼԱ-ի մարտիկի 10 կրակոցով: Կանադայի արտգործնախարարը թուրք դիվանագետի սպանությունը կապել է Լիբիայում ԱՄՆ դեսպանի սպանության հետ՝ ասելով, որ այդ հուշարձանով Կանդան պատվում է նահատակված դիվանագետներին: Հուշարձանը պատրաստվել է Թուրքիայում՝ փայտից և մետաղից: Թե՛ հուշարձանի պատրաստումը, թե՛ դրա տեղադրման մասին լուրերը երկար գաղտնի էին պահվում: Նշենք, որ այս հուշարձանի տեղադրման վերաբերյալ ավելի վաղ իր վրդովմունքն ու բողոքն էր հայտնել Կանադայի Հայ դատի գրասենյակը: Կառույցի նախագահ Ժիրայր Բասմաջյանը ասել էր, որ այս փաստը Թուրքիայի «տասնամյակների վաղեմության ժխտողական մարտավարության մի մասն է»:
Saturday, September 22, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment