Wednesday, September 12, 2012

Գերմանական թերթի խմբագիր. Սաֆարովի դեպքը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սառեցված հակամարտությունը միջազգային հանրության օրակարգում դրեց

News.am. 12-9-2012- NEWS.am-ը ընթերցողին է ներկայացնում Գերմանական «Tageszeitung» (TAZ) թերթի խմբագիր, Արեւելյան Եվրոպայի համար պատասխանատու Բարբարա Օերթելի վերլուծությունը: Նոր ռազմական կոնֆրոնտացիան Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կրկին մոտենում է: Հունգարական կառավարության մոտիվների մասին, որի հետեւանքով հայ սպային սպանած, միաժամանակ դատապարտված ադրբեջանցի զինվորական Ռամիլ Սաֆարովը հետ ուղարկվեց Ադրբեջան, կարելի է միայն ենթադրություններ անել: Սակայն տեղի ունեցածը, տեսանելի ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի համար երկու երկրների միջեւ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը հետ է մղում: Այն, որ Ադրբեջանը հաշվի է առել սցենարի նման զարգացումը, ապացուցում է Սաֆարովի դեպքը, երբ ադրբեջանական իշխանությունները Բաքվում Սաֆարովին ազգային հերոս են հռչակում, ապա նրան վարձատրում իր բացակայության ժամանակահատվածի համար եւ դրանով իսկ փորձում Հայաստանին կոպիտ ձեւով ստորացնել: Սպառնացող պատեազմի վտանգին արձագանքեցին նաեւ միջազգային դերակատարները: 24 ժամվա մեջ Փարիզում կազմակերպվեց Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաների հետ: Այս ակնթարթային հիպեր-ակցիան նյարդայնացնում է: Խաղաղ իրադրության ժամանակ դա չէր լինի: Շաբաթական զոհեր են լինում Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի շփման գծում: Սակայն անմիջական կողմերից բացի՝ մինչ օրս հազիվ թե ինչ-որ մեկը հետաքրքրված լիներ կոնֆլիկտով: Հատկանշական է նաեւ Ռուսաստանի արձագանքը, որ իրեն իբրեւ ազնվաբարո է պահում: Ասել է թե՝ լավ նպատակներից ելնելով. միայն ստաուս քվոն, այն է՝ երկարատեւ հակամարտության առկայությունն է ապահովում Մոսկվային՝ իր ազդեցության գոտում պահել տարածաշրջանը: Իր այս քաղաքական գիծն իրականացնելու համար Կրեմլը չի էլ վախենում զինվորական ուժ կիրառելուց, ինչը տեղի ունեցավ 2008 թ-ի վրացական պատերազմի ժամանակ: Միայն Սաֆարովի դեպքը կարողացավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սառեցված հակամարտությունը միջազգային հանրության օրակարգում դնել: Վեջինս պետք է կողմերի վրա ճնշումն ուժեղացնի՝ էսկալացիան կասեցնելու համար: Ցանկացած այլ զարգացում հղի է անդառնալի հետեւանքներով: Խաղաքարտի վրա եղածն ամենեւին էլ քիչ չէ. այն է՝ վաղուց փխրուն դարձած կայունությունը տարածաշրջանում:

No comments: