1in.am. 31-10-2012- Իրաքյան Քրդստանի իշխանություններն անցած շաբաթվա վերջին, առաջին անգամ շրջանցելով Բաղդադի կենտրոնական կառավարությանը, Արևմուտք նավթ ուղարկեցին: Մատակարաման ծավալը կազմել ավելի քան 12 հազար տոննա: Քրդական կողմն արդեն հայտարարել է, որ հոկտեմբերի վերջին նախատեսում է օրական մատակարարել 1,5 հազար տոննա սև նավթ: Փորձը հաջողությամբ ավարտելու դեպքում քրդերը կարող են առաջիկայում հանդես գալ որպես ինքնուրույն խաղորդ ածխաջրածնի համաշխարհային շուկայում ու ստացված միջոցները օգտագործել Իրաքի կազմում ինքնավարություն ստանալու շարժմանն օժանդակելու համար: Քրդստանում արդյունահանվում է իրաքյան նավթի շուրջ 60%-ը: Քրդերի՝ Արևմուտք առանց միջնորդների նավթ ուղարկելու առաջին փորձն սկսվել է դեռ 2003թ.: Այն, ինչ նրանց ներկայում հետ է պահում, դա վատ ենթակառուցվածքներն են՝ Քիրկուկ-Ջեյհան նավթատարը վերջին տարիներին բազմից պայթեցվել է, սակայն այս տարվա մայիսին Թուրքիան պայմանավորվել է Էրբիլի հետ, որ տարածաշրջանում կկառուցի խողովակատար համակարգ: Ներկայում իրաքյան քրդերը կենտրոնական կառավարությունից ջանում են ստանալ մի քանի տարածքային վեճերի լուծումը, և իրաքյան բանակում ավելացնել քուրդ զինվորների թիվը՝ մինչև 20 տոկոսով (ներկայում շուրջ 8%): Իրաքի Քրդստանը աշխարհում ածխաջրածնի պահուստով 6-րդն է (շուրջ 6,3 մլրդ տոննա): Իրաքի նավթի արդյունահանման շուրջ 60%-ը գալիս է այդտեղից, մասնավորապես Քիրկուկից՝ տեղի նավթային մայրաքաղաքից:
Wednesday, October 31, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment