Monday, November 12, 2012

Իրանի մշակույթի նախարարը քննադատել է նախարարության դեմ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցները

Tert.am. 11-11-2012- Իրանի մշակույթի նախարար Մուհամմադ Հուսեյինը հայտարարել է, որ Արևմուտքի պատժամիջոցներն Իրանի մշակույթի նախարարության դեմ զարմանալի երևույթ է, և միջուկային ծրագրերն Արևմուտքի համար պարզապես պատրվակ են։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, նախարարը քննադատել է նման պատժամիջոցների կիրառումը, քանի որ նախարարությունը սատարում է մշակույթին և արվեստին։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Միացյալ Նահանգները հերթական անգամ լրացրել էր այն անձանց ցուցակը, որոնց նկատմամբ միակողմանիորեն կիրառվում են ամերիկյան պատժամիջոցներ։ Նոր ցանկում ներառվել էին Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ու մշակույթի նախարարների անունները։ «Պետդեպարտամենտն իրազեկել է Կոնգրեսին, որ իրանցի 4 չինովնիկ և իրանական 5 ընկերություն ներառվել են պատժամիջոցների ցանկում՝ գրաքննությանը մասնակցության կամ այլ գործողությունների համար, որոնք ուղղված են Իրանում հավաքների և խոսքի ազատության, ինչպես նաև տպագիր կամ էլեկտրոնային մեդիայի հասանելիությանը սահմանափակումներին»,- ասված էր Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։

No comments: