Monday, November 12, 2012

Թեհրանում կայացել է Հայաստանի արդարադատության նախարարի և Իրանի Մեջլիսի նախագահի հանդիպումը

Հայ-իրանական տնտեսական հարաբերությունների ամրապնդումը կնպաստի տարածաշրջանի համակեցության ապահովման գործընթացին: Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին: Իրանի Մեջլիսի նախագահը, անդրադառնալով հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակին, նշել է, որ երկու ազգերի պատմական և մշակութային կապերն ընդհանուր փոխըմռնման մթնոլորտ են ստեղծել, որն էլ խթան է հանդիսանում երկկողմ քաղաքական, տնտեսական համագործակցության ամրապնդմանը: Ալի Լարիջանին, անդրադառնալով իրավական ոլորտի համագործակցությանը, օգտակար է գնահատել Իրանի և Հայաստանի միջև իրավական օգնության և արտահանձման մասին ստորագրվելիք համաձայանագրերը: ՀՀ արդարադատության նախարարն էլ իր հերթին նշելով, որ Իրանի և Հայաստանի բարեկամական հարաբերությունները տարածաշրջանային երկկողմ համագործակցության լավ օրինակ են, հավելել է, որ երկու երկների ղեկավարների կամքն է, որպեսզի երկկողմ համագործակցությունը զարգացնա տարբեր ոլորտներում:

No comments: