Saturday, November 10, 2012

Թուրքագետ. Ցանկացած ռազմական զարգացում Իրանի շուրջ լուրջ հետևանքներ կունենա Արցախի հակամարտության համար

PanARMENIAN.Net - 10 նոյեմբերի 2012 - Սիրիայի հակամարտությունը Հայաստանի «խաղը» չէ, բայց մեր երկիրը գտնվում է շատ մեծ ռիսկային գոտում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: Նա նկատեց, որ սիրիական ճգնաժամի ֆոնին ցանկացած ռազմական զարգացում Իրանի շուրջ լուրջ հետևանքներ կարող է ունենալ Արցախի հակամարտության համար: Թուրքագետը հիշեցրերց, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ կարող է զինել Վրաստանին և Ադրբեջանին, ինչը մեզ համար, մեղմ ասած, ձեռնտու չէ: Անդրադառնալով Սիրիայի հայկական համայնքի հարցին, Անուշ Հովհաննիսյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ամենաուժեղը համարվող Սիրիայի հայկական համայնքը անդառնալի կորուստներ է կրել: «Դա սիրահայության ֆիզիկական գոյատևման խնդիրն է: Արտահոսքը շարունակվում է, բայց բարձրացած մեծ ալիքը հանդարտվել է»,- նկատեց թուրքագետը:

No comments: