Monday, January 16, 2012

Հայաստանի ԱԳՆ. Թուրքիայի ոչ կառուցողական մոտեցումները համապատասխան վերաբերմունքի են արժանի միջազգային հանրության կողմից

News.am. 16-1-2012- 2011 թվականին, Թուրքիան ամեն կերպ խոչընդոտել է 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների վավերացմանը: Այս մասին ասված է Հայաստանի ԱԳՆ 2011 թվականի ամփոփիչ հաշվետվության մեջ: «Թուրքիայի ապակառուցողական մոտեցումները համապատասխան վերաբերմունքի են արժանացել միջազգային հանրության կողմից, որը բազմիցս նշել է. ժամանակն է, որ թուրքական կողմը գործնական քայլ կատարի առանց նախապայմանների արձանագրությունների վավերացման եւ իրականացման ուղղությամբ»,- ասված է փաստաթղթում: Հոկտեմբերի 23-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին Հայաստանը տրամադրել է 40 տոննա մարդասիրական օգնություն: Վերահաստատվել է, նաեւ, որ միջազգային հանրությունը շարունակել է իր աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշմանը։ Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանն ուղղված արձանագրությունները ստորագրվել են 2009-ի հոկտեմբերին` Ցյուրիխում: Սակայն երկու երկրների խորհրդարաններում արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցվել է, կապված Թուրքիայի ոչ կառուցողական դիրքորոշման հետ, որը նախապայմաններ է առաջ քաշում:

No comments: