Saturday, November 10, 2012

Սիրիայում ադրբեջանցի վարձկաններ են ոչնչացվել

7or.am. 10-11-2012- Սիրիացի լրագրող Շահդի Հալվը «Facebook»-ում հրապարակել է բացառիկ լուսանկարներ, որոնք վկայում են Սիրիայում ոչնչացված ընդդիմադիր զինյալների թվում Ադրբեջանի քաղաքացիների մասնակցության մասին: Հոկտեմբերի 19-ին սպանվել էր թուրք-սիրիական սահմանով ավազակային խմբի կազմում Սիրիա թափանցած Ադրբեջանի քաղաքացի Հասին Քազլին: Հայտնի է դարձել 1975թ. ծնված Ադրբեջանից զինված խմբավորման մեկ այլ անդամի անուն` Զաուր Իսլամով, ում մասնակցության ու վնասազերծման մասին հաղորդել էր նաև «Արաննյուզ» լրատվական կայքը: Իրանական այս լրատվականը ավելի վաղ նաև գրել էր, որ Ադրբեջանը սիրիացի զինյալներին Թուրքիայի միջոցով 500 հազ. եվրո է փոխանցել: «Voskanapat.info»-ն հրապարակել է ևս երեք սպանված ադրբեջանցի զինյալների նկարներ: Ըստ աղբյուրի`ադրբեջանական ու թուրքական հետախուզական ուժերը Իգլիբ շրջանը դարձրել են զինված սիրիական ընդդիմության հենարան: Հայտնի է նաև, որ ադրբեջանցիները մինչ Սիրիա ներթափանցելը հատուկ պատրաստում են անցնում Հաթայ քաղաքում, որ գտնվում է թուրք-սիրիական սահմանին: Իսկ Ադրբեջանից ամենամեծ թվով զինյալներ գտնվում են «Ալադին» ճամբարում, որտեղ ահաբեկչական խմբերի պատրաստման մարզումներ են անցկացվում:

No comments: