
Օլիմպիայից, որտեղ մ. թ. ա. 776 թվականին անցկացվել են առաջին Օլիմպիական խաղերը, վազորդները ջահը փոխանցումավազքով տեղափոխելու են 137 հազար կիլոմետր, որը Օլիմպիական ջահի երբեւէ անցած ամենաերկար ճանապարհն է: Վտարանդի տիբեթցիները եւ նրանց կողմնակիցները պահանջում են Օլիմպիական ջահի նախատեսված ուղուց հանել Տիբեթը` այնտեղ վերջերս տեղի ունեցած արյունալի իրադարձությունների պատճառով:
No comments:
Post a Comment