Thursday, September 4, 2008

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցը Հայաստան օգտակար կլինի Ադրբեջանի համար:

«Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցը Հայաստան օգտակար կլինի Ադրբեջանի համար»: Այս մասին ԱՊԱ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը: Ըստ նրա, երկխոսությունը միշտ արդյունավետ է եղել: Մեկնաբանելով Գյուլի այցի հանդեպ ոչ միանշանակ հակազդեցությունն Ադրբեջանում` դիվանագետը նկատել է, որ յուրաքանչյուրն իր կարծիքը ունի: Ընդգծելով, որ Թուրքիան վարում է պարզ քաղաքականություն, Քըլըչը հայտարարել է, որ այդ այցն ուղղված չէ Ադրբեջանի դեմ, այլ հօգուտ նրա: Այդ այցը խնդիրներ չի առաջացնի Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերություններում. «Խնդիրներ են ստեղծում նրանք, ով ուզում է դրանք ստեղծել: Սակայն ինչո՞ւ դրանք ստեղծել: Հանդիպում են Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնական անձինք: Թուրքիայի պաշտոնական անձանց հանդիպումներում եւս խնդիր չկա: Դա պարզապես սովորական ֆուտբոլային հանդիպում է»:Դիվանագետը հերքել է այն լուրերը, թե Աբդուլլահ Գյուլի այցը Երեւան կավարտվի թուրք-հայկական սահմանի բացմամբ. «Սահմանի բացման մասին խոսք չի կարող լինել: Այնքան ժամանակ, քանի դեռ չեն լուծվել ղարաբաղյան եւ մյուս խնդիրները, դա անհնար է»:

No comments: