
Tert.am.24-8-2009- Հայաստանի կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում 100000 դրամ անվանական արժեքով ՀՀ թղթադրամ։ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը հաղորդում է, որ թղթադրամի չափսն է 160 x 72 մմ, այն ունի Հայոց Աբգար Ե թագավորի դիմանկարը պատկերող և անվանական արժեքը ներկայացնող ջրանիշ։ Դիմերեսի հիմնական գույնը կապույտ է, դարձերեսինը՝ դարչնագույն։ Թղթադրամը պարունակում է երկու պաշտպանական ներգիծ, որոնցից մեկն ամբողջությամբ ներդրված է թղթի մեջ և երևում է միայն լուսընդդեմ դիտելիս՝ հոծ գծի տեսքով, իսկ մյուսը՝ թղթադրամի դարձերեսի վրա երևում է արծաթափայլ կետագծերի, իսկ լուսընդդեմ դիտելիս՝ հոծ գծի տեսքով, որի մեջ կարդացվում է «AMD 100000» մանրատառաշարը։
No comments:
Post a Comment