lragir020408/ Ինչի շուրջ կարող է լինել իշխանության եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմության երկխոսությունը, որի մասին խոսվում է շատ: Այդ հարցը ապրիլի 2-ին Հայելի ակումբում տրվել է քաղաքագետներ Աղասի Ենոքյանին եւ Ալեքսանդր Իսկանդարյանին: Իսկանդարյանը պատասխանել է առաջինը, ասելով, թե իր համար օրինակ դժվար պատկերացնելի է, թե երկխոսության ինչ առաջրակ կարող է իշխանությունը ներկայացնել Լեւոն Տեր-Պետրոսյանին: Եթե մյուս ընդդիմադիրների պարագայում կար առաջարկի, առեւտրի նյութ, ապա Լեւոն Տեր-Պետրոսյանի պարագայում դա, ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի, պատկերացնելը դժվար է, քանի որ նա նախագահի ընտրությանը մասնակցում էր հաղթելու իրական մտադրությամբ: Այդ իսկ պատճառով քաղաքագետը եզրակացնում է, որ Հայաստանում ներկայումս խնդիրը համակարգային է եւ վերաբերում է իշխանության ձեւավորմանը, որից պարզ կլինի, թե ով է լինելու Հայաստանի հաջորդ նախագահը: Այդ տեսանկյունից, Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, իրավիճակը փակուղային է:
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը կարծում է, որ իշխանության եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ երկխոսության թեմա կարող է լինել իշխանության լեգիտիմության հարցը: Ըստ քաղաքագետի, Հայաստանում իշխանության որեւէ օղակ չունի լեգիտիմություն եւ հասարակությունը չի վստահում որեւէ իշխանական օղակի: Աղասի Ենոքյանը չի հավատում, որ իշխանությունը կգնա նոր ընտրություն անցկացնելու, այդ իսկ պատճառով որպես հնարավոր ելք տեսնում է անցումային որեւէ ձեւաչափի ստեղծումը, ինչը հնարավորություն կտա մի գուցե նաեւ գնալ դեպի որեւէ մակարդակի նոր ընտրություններ: Թե ինչպիսին կարող է լինել այդ ձեւչափը, որի շրջանակում կընթանա բանակցությունը, Աղասի Ենոքյանը ներկայումս դժվարանում է ասել:
Աղասի Ենոքյանը նաեւ ասում է, որ եթե փույլ տրվեց, որ Սերժ Սարգսյանը ձեւավորի իշխանություն, ապա հաջորդ ընտրությունները լինելու են նույնը, ինչ նախկինները եւ հնարավորություն չի լինելու երկրում ապահովել իշխանության փոփոխության Սահմանադրական մեխանիզմ: Մինչդեռ այդ մեխանիզմի ապահովումը քաղաքագետ Ենոքյանը համարում է կենսական անհրաժեշտություն, որպեսզի Հայաստանում իշխանությունը փոխվի սահմանադրական մեխանիզմի միջոցով:
Saturday, April 5, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment