Saturday, April 5, 2008

ԻՆՉՈՒ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԴԱ ՉԻ ԱՐԵԼ ՏԱՍԸ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ

 lragir020408/ Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, Ղարաբաղի նախագահի նախկին խորհրդական, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ապրիլի 2-ին Հայացք ակումբում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում անդրադարձել է Ղարաբաղը ճանաչելու կամ Ղարաբաղի հետ միջպետական պայմանագիր ստորագրելու մասին Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին: Լրագրողների հարցին, թե արդյոք դա վտանգավոր կարող է լինել Հայաստանի համար, թե շահեկան, Արման Մելիքյանը պատասխանել է, որ վտանգավորը ոչինչ չանելն է, ինչն էլ տեղի է ունեցել անցած տարիների ընթացքում: Արման Մելիքյանը նպատակահարմար է համարում սկսել Ղարաբաղի ճանաչման գործընթաց: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, ապա Արման Մելիքյանն ասում է, որ իր համար ընդունելի կլիներ, եթե այդօրինակ հայտարարություն աներ վարչապետ Սերժ Սարգսյանը: Ռոբերտ Քոչարյանը հեռացող նախագահ է, նշում է Արման Մելիքյանն ու ասում, որ եթե այդ խնդիրները նա համարում էր իսկապես անհրաժեշտ, ինչպես հայտարարել է, ապա թող աներ անցյալ տասը տարիների ընթացքում, ոչ թե այդ մասին խոսեր իր հեռանալուց տասը օր առաջ: Արման Մելիքյանի խոսքով, եթե Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժառանգորդն է, ապա նա պետք է աներ այդպիսի հայտարարություն, մինչդեռ Սերժ Սարգսյանը, ըստ Արման Մելիքյանի, հիմա անում է հակառակը, ասելով, թե ինքն առաջիկայում չի անդրադառնալու Ղարաբաղի ճանաչման խնդրին:

No comments: