Thursday, April 24, 2008

ԿԻՊՐՈՍԻ ԵԿԵՂԵՑԻՆ ՄՏԱԴԻՐ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ ՀԱՅՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ

Կիպրոսի ուղղափառ եկեղեցին որոշել է Եվրոպական մարդու իրավունքների դատարանին Թուրքիայի դեմ հայց ներկայացնել: Վաշինգթոնում Կիպրոսի հանրապետության դեսպանության կայքի հրապարակման համաձայն, հայցի պատճառը Թուրքիայի կողմից օկուպացված տարածքներում կրոնական հուշարձանների ավերումն է: Նոր Հուստինիանայի եւ համայն Կիպրիո Քրիզոստոմ Երկրորդ արքեպիսկոպոսն ընդգծել է, որ որոշումը վերջնական է, եւ ավելացրել է, որ Կիպրոսի եկեղեցու փաստաբաններն արդեն իսկ պատրաստ են հայցադիմում ներկայացնել: 1974 թ-ին թուրքական զորքերի Կիպրոս ներխուժելուց հետո պղծվել է մոտ 550 եկեղեցի: Կորել է 15-20 հազար սրբապատկեր: Ենթադրվում է, որ դրանք կամ գողացվել կամ սեւ շուկայում վաճառվել են: Թուրքիայի կողմից օկուպացված տարածքների մի քանի եկեղեցիներ էլ վերածվել են մզկիթի կամ օգտագործվել են որպես դիահերձարաններ եւ հացահատիկի պահեստներ: Աղբյուր` Panorama.am220408

No comments: